Վերապատրաստման դասընթաց «ՀՀ վճռաբեկ դատարանի վերջին իրավական դիրքորոշումները վարչական գործերով» թեմայով

Նարինե Մանասյան

28.04.2026
11:00 - 14:00

Վերապատրաստման դասընթաց «ՀՀ վճռաբեկ դատարանի վերջին իրավական դիրքորոշումները վարչական գործերով» թեմայով

Հարգելի՛ փաստաբաններ,

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 29.04.2026թ. ժամը 11:00-14:00 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «ՀՀ վճռաբեկ դատարանի վերջին իրավական դիրքորոշումները վարչական գործերով» թեմայով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է առկա և հեռավար տարբերակներով։

 

        Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս Նարինե Մանասյանը։

 

        Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 28.04.2026թ ժամը 12:00-ը գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:

 

        Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: