Training on the topic "Main regulations provided for by the draft Bankruptcy Code of the Republic of Armenia, comparison of the regulations of the draft and the current law"

Tigran Sahakyan

08.06.2026
10:00 - 13:00
09.06.2026
10:00 - 13:00
Program

You can register until 05.06.2026 13:07.

Training on the topic "Main regulations provided for by the draft Bankruptcy Code of the Republic of Armenia, comparison of the regulations of the draft and the current law"

Հարգելի փաստաբաններ,

Հարգելի իրավաբաններ,

 

ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է մասնակցելու 8 ակադեմիական ժամ տևողությամբ «ՀՀ սնանկության օրենսգրքի նախագծով նախատեսված հիմնական կարգավորումները, նախագծի և գործող օրենքի կարգավորումների համեմատություն» թեմայով վճարովի դասընթացին։

Դասընթացը վարելու է Սնանկության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ – փորձագետ, «Սնանկության գործով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահ, սնանկության գործով կառավարիչ, փաստաբան,  տնտեսագիտության թեկնածու Տիգրան Սահակյանը։

Դասընթացները կազմակերպվելու են Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ քԵրևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ. հունիսի 9-ին և 10-ին՝ 10.00-13.00-ն։ 

 

Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 05.06.2026թ ներառյալ։

 

Դասընթացի նպատակն է փաստաբաններին (իրավաբաններին) ծանոթացնել ՀՀ սնանկության օրենսգրքի նախագծով նախատեսված հիմնական կարգավորումներին և  «Սնանկության մասին» գործող օրենքի և նախագծի կարգավորումների տարբերություններին։

Երկու դասընթացների մասնակցության արժեքն է 32.000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։

Փաստաբանները կարող են մասնակցել նշված դասընթացին՝ վճարելով 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։

 

Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։

 

Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է 8 ակադեմիական ժամ պարտադիր վերապատրաստման դասընթացներին։

Դասընթացներին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։

Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/80ab5252-6e40-46df-98c1-7940d55364b3:

 

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանական ակադեմիայի

գիտագործնական դեպարտամենտ