

Simon BABAYAN
You can register until 25.05.2026 19:59.
Հարգելի փաստաբաններ,
Հարգելի իրավաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է մասնակցելու 8 ակադեմիական ժամ տևողությամբ «Կորպորատիվ հարաբերությունների իրավական ուղեկցման առաձնահատկությունները» թեմայով վճարովի դասընթացին։
Դասընթացը վարելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, ի․գ․թ․ Սիմոն Բաբայանը։
Դասընթացները կազմակերպվելու են Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ ք․Երևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ. մայիսի 26-ին և 27-ին ՝ 14.00-17.00-ն։
Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 22.05.2026թ․ ներառյալ։
Դասընթացի նպատակն է փաստաբաններին (իրավաբաններին) ներկայացնել կորպորատիվ իրավունքի առանձահատկությունները՝ այդ թվում իրավաբանական անձանց առանձին տեսակների, իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևերի առանձնահատկությունները, իրավաբանական անձանց կառավարման ոլորտում կնքվող պայմանագրերը, ինչպես նաև տնտեսական մրցակցության իրավական պաշտպանությունը։
Երկու դասընթացների մասնակցության արժեքն է 32.000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։
Փաստաբանները կարող են մասնակցել նշված դասընթացին՝ վճարելով 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։
Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։
Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է 8 ակադեմիական ժամ պարտադիր վերապատրաստման դասընթացներին։
Դասընթացներին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/aff0aa90-fe90-41e7-914e-bc0071e5cf47:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի
գիտագործնական դեպարտամենտ