

նարինե Մանասյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը 21.05.2026թ. ժամը 15:00-18:00 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Հայցատեսակների տարանջատման առանձնահատկությունները վարչական դատավարությունում» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է առկա և հեռավար տարբերակներով։
• Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս Նարինե Մանասյանը։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 20.05.2026թ․ ժամը 15:00-ն գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: