

Anne Amet DUSSAP

Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան Մոնպելիեի փաստաբանական դպրոցի հետ համագործակցության շրջանակներում փաստաբանների համար 22.05.2026թ. ժամը 11:00-ից 14:00 կազմակերպելու է անվճար վերապատրաստման դասընթաց «Փաստաբանական գաղտնիք, կոնֆիդենցիալություն, եղբայրություն, փաստաբանների միջև հարաբերությունները, խուզարկություններ» թեմայով։
Դասընթացը վարելու է Մոնլյուսոնի փաստաբանների միության նախկին նախագահ Անն Ամետ Դյուսապը:
Դասընթացի լեզուն ֆրանսերենն է։ Դասընթացի հիմնական թեզիսները կթարգմանվեն հայերեն։ Թարգմանությունը կապահովի փաստաբան Մարտուն Փանոսյանը:
Դասընթացը կազմակերպվելու է միայն առկա տարբերակով ՀՀ փաստաբանական ակադեմիայում (ք. Երևան, Զաքյան 7-3), դասընթացավարը միանալու է տեսակապի միջոցով։
Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև 20.05.2026թ. ժամը 12.00 էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը։
Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ

Chers avocats,
L’Académie des Avocats d'Arménie, en collaboration avec l’École des Avocats de Montpellier, organise le 22 mai, 2026 de 11h à 14h une formation pour les avocats sur le thème «Le secret professionnel, la confidentialité, la confraternité, les relations entre avocats, les perquisitions».
La formation sera animée par Anne Amet DUSSAP, Ancien Bâtonnier du barreau de Montluçon.
La formation se déroulera en français. Les principaux points abordés seront traduits en arménien.
Cette formation se déroulera uniquement dans les locaux de l’Académie des Avocats d'Arménie (7-3, rue Zakyan), le formateur animera la formation par la vidéoconférence.
Pour vous inscrire à la formation vous devez envoyer un courriel à [email protected] avant 12h le 20/05/2026, en indiquant votre nom, prénom et numéro de licence.
La participation au cours comptera comme 4 (quatre) heures académiques de la formation continue.
Cordialement,
Le personnel de l’Académie des Avocats d'Arménie