2026 թվականի ապրիլի 9-ին «Հայ ասպետ» դպրոցի աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվել են ՀՀ փաստաբանների պալատում և ՀՀ փաստաբանական ակադեմիայում:

Աշակերտները շրջայց են կատարել և ծանոթացել են Փաստաբանների պալատի, Փաստաբանական ակադեմիայի և Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքներին:

Աշակերտներին ներկայացվել է փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների, Փաստաբանների պալատի գործառույթների և արդարադատության համակարգում փաստաբանի առաքելության կարևորության մասին: