ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այցը կազմակերպվել էր Ակադեմիայի կողմից իրականացվող «Փաստաբանական վարպետություն» առարկայական ծրագրերի շրջանակներում։
Հյուրերը շրջայց են կատարել հիմնարկում, որի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանն ուսանողներին ներկայացրել են հիմնարկի առանձնահատկությունները, ազատազրկված անձանց պահման պայմանները, նրանց վերասոցիալականացման և կրթական ծրագրերի ապահովման համար ստեղծված բարենպաստ պայմանները, ինչպես նաև քրեակատարողական համակարգի զարգացման և արդիականացման գործընթացները։
Այցի շրջանակներում ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ ընդլայնելու համագործակցությունն ազատազրկված անձանց համար իրավաբանական խորհրդատվության ուղղությամբ։



%20-%20315251.jpg)

%20-%20740746.jpg)
%20-%20451214.jpg)
