Գիրք նվիրելու օրվա առթիվ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ Փաստաբանական ակադեմիայում նոր ավանդույթ է ձևավորվում՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր, բարձր առաջադիմություն ունեցող ունկնդիրներն այսուհետ կպարգևատրվեն:
2025 թվականի գարնանային հոսքի ամենաբարձր առաջադիմություն ցուցաբերած երեք ունկնդիրների՝ Լյուդմիլա Ղազարյանին (Ա խումբ), Հասմիկ Քոչարյանին (Բ խումբ), Էմմա Գալստյանին (Գ խումբ) Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը նվիրեց «Փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» ուսումնական ձեռնարկը՝ խրախուսելով նրանց ուսումնառության ընթացքում ցուցաբերած ջանասիրությունն ու բարձր գնահատականները:
Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին խորհրդանշական օրվա առթիվ՝ ընդգծելով ընթերցանության դերն ու կարևորությունը։
