ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն աշխատանքային այցով գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում։ Նրանք մասնակցել են Մոսկվայում կայացած Մոսկովյան 13-րդ իննովացիոն իրավական ֆորումին։Ռուսաստանի դաշնային փաստաբանական պալատի նախագահ Սվետլանա Վոլոդինայի և մյուս ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են փաստաբանության ինստիտուտի ընդհանուր վիճակը երկու երկրներում, անդրադարձ կատարել ոլորտում առկա արդի խնդիրներին։Կողմերը նաև քննարկել են փաստաբանական համայնքի նկատմամբ արտաքին ճնշումների փորձերին հակազդելու հարցերը և ընդգծել, որ փաստաբանի մասնագիտությունը պետք է մնա անկախ` շարունակելով ծառայել բացառապես քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը։



%20-%20332352.jpg)


