

Դասախոսական կազմ
You can register until 03.05.2026 13:30.
Հարգելի ուսանողնե՛ր,
ՀՀ փաստաբանական ակադեմիան մեկնարկում է ուսանողների համար նախատեսված երկրորդ մակարդակի «Փաստաբանական վարպետություն» ծրագիրը, որի ընդհանուր տևողությունը՝ 3 շաբաթ, որը ներառում է 14 դասընթաց (գործնական միջոցառում):
Ծրագիրն իրականացվելու է քրեաիրավական և քաղաքացիաիրավական ուղղվածության խմբերով:
Առաջին խմբի դասընթացներն անցկացվելու են 2026թ. մայիսի 5-ից մինչև մայիսի 22-ը (ներառյալ):
Դասընթացները սկսվելու են ժամը 16:30-ին:
Վայրը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիա (ք․Երևան, Զաքյան 7-3):
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 80 րոպե է (չհաշված ընդմիջումը):
Գործնական միջոցառման տևողությունը՝ առնվազն 60 րոպե է:
Քաղաքացիաիրավական ուղղվածության դասընթացներն (գործնական միջոցառումներն) են՝
(1) Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում, (2) Դատավարական փաստաթղթերի կազմման հմտություններ, (3) Ապացույցները և ապացուցման գործընթացը քաղաքացիական դատավարությունում, (4) Իրավաբանական գրագրություն և վերլուծություն, (5) Փաստաբանական գործունեության իրավական կարգավորումը և փաստաբանական էթիկա, (6) Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում, (7) Ներկայացուցչությունը աշխատանքային վեճերով, (8) Սթրեսի և ժամանակի կառավարում, (9) Իրավական էլեկտրոնային ռեսուրսներ, (10) Դատական նիստի մասնակցություն, (11) Այցելություն փաստաբանական գրասենյակ, (12) Իրավաբանական կլինիկայի մասնակցություն, (13) Մասնակցություն դատախաղին և (14) Այցելություն պետական մարմին:
Դասախոսական կազմը բաղկացած է լինելու փաստաբաններից (այդ թվում՝ գիտնական), դատավորներից և այլ մասնագետներից:
Դասընթացի մասնակցության արժեքն է 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։
ւսանողների համար գործում են հետևյալ զեղչերը՝
1) փաստաբանի երեխայի (ուսանողի) նկատմամբ կիրառվում է 15 տոկոս զեղչ.
2) գերազանց (այդ թվում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով) սովորող ուսանողի նկատմամբ կիրառվում է 15 տոկոս զեղչ.
3) «Բազային դասընթաց» ծրագրի առաջին մակարդակի հավաստագիր ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ.
4) «Փաստաբանական վարպետություն» ծրագրի քրեաիրավական ուղղվածության երկրորդ մակարդակի հավաստագիր ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ.
5) Արցախի Հանրապետությունից տեղահանված ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ.
6) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից).
7) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից).
8) երկկողմանի ծնողազուրկ ուսանողի նկատմամբ կիրառվում է 100 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից).
9) զոհված ազատամարտիկի երեխայի (ուսանողի) նկատմամբ կիրառվում է 100 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից):
Դասընթացի մասնակցության վճարը կարող եք փոխանցել ՀՀ փաստաբանական ակադեմիայի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության 2050022590131001 հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով՝ մասնակից ուսանողի անուն ազգանունը և հեռախոսահամարը։
Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2026թ. մայիսի 3-ը (ներառյալ) [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, կամ զանգահարել 010606608 (ներքին համարը՝ 105) կամ 099982907 հեռախոսահամարներով։
Գրանցվելու և մասնակցության վճարը կատարելու համար կարող եք օգտագործել կայքում համապատասխան ծրագրում նշված «Գրանցվել» կոճակը:
Դասընթացի ընդհանուր ծրագիրը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/351b2d8b-3529-4053-84c7-c17e6afb3a14:
Դասացուցակը կտրամադրվի արդեն գրանցված ուսանողներին։
Ծրագրի ավարտին Ձեզ կտրամադրվեն մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։