«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Դասախոսական կազմ

04.05.2026 - 21.05.2026
16:30 - 17:50
Program

You can register until 03.05.2026 08:15.

Book

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ուսանողնե՛ր,

ՀՀ փաստաբանական ակադեմիան մեկնարկում է ուսանողների համար նախատեսված երկրորդ մակարդակի «Փաստաբանական վարպետություն» ծրագիրը, որի ընդհանուր տևողությունը՝ 3 շաբաթ, որը ներառում է 14 դասընթաց (գործնական միջոցառում):

          Ծրագիրն իրականացվելու է քրեաիրավական և քաղաքացիաիրավական ուղղվածության խմբերով:

Առաջին խմբի դասընթացներն անցկացվելու են 2026թ. մայիսի 5-ից մինչև մայիսի 22-ը (ներառյալ):

Դասընթացները սկսվելու են ժամը 16:30-ին:

Վայրը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիա (քԵրևան, Զաքյան 7-3):

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 80 րոպե է (չհաշված ընդմիջումը):

Գործնական միջոցառման տևողությունը՝ առնվազն 60 րոպե է:

Քրեաիրավական ուղղվածության դասընթացներն (գործնական միջոցառումներն) են՝

(1) Պաշտպանի մասնակցությունը մինչդատական քրեական վարույթում, (2) Ապացույցները և ապացուցումը քրեական վարույթում, (3) Հարցաքննության ձևերն ու առանձնահատկությունները, (4) Իրավաբանական գրագրություն և վերլուծություն, (5) Փաստաբանական գործունեության իրավական կարգավորումը և փաստաբանական էթիկա, (6) Հանցագործությունների որակման հիմնախնդիրները, (7) Պաշտպանի մասնակցությունը դատական քննության փուլում, (8) Սթրեսի և ժամանակի կառավարում, (9) Իրավական էլեկտրոնային ռեսուրսներ, (10) Դատական նիստի մասնակցություն, (11) Այցելություն փաստաբանական գրասենյակ, (12) Իրավաբանական կլինիկայի    մասնակցություն, (13) Մասնակցություն դատախաղին և (14) Այցելություն պետական մարմին:

Դասախոսական կազմը բաղկացած է լինելու փաստաբաններից (այդ թվում՝ գիտնական), դատավորներից և այլ մասնագետներից:

Դասընթացի մասնակցության արժեքն է 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։

ւսանողների համար գործում են հետևյալ զեղչերը՝

1)        փաստաբանի երեխայի (ուսանողի) նկատմամբ կիրառվում է 15 տոկոս զեղչ.

2)       գերազանց (այդ թվում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով) սովորող ուսանողի նկատմամբ կիրառվում է 15 տոկոս զեղչ.

3)       «Բազային դասընթաց» ծրագրի առաջին մակարդակի հավաստագիր ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ.

4)       «Փաստաբանական վարպետություն» ծրագրի քրեաիրավական ուղղվածության երկրորդ մակարդակի հավաստագիր ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ.

5)       Արցախի Հանրապետությունից տեղահանված ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ.

6)       ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից).

7)       1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից).

8)       երկկողմանի ծնողազուրկ ուսանողի նկատմամբ կիրառվում է 100 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից).

9)       զոհված ազատամարտիկի երեխայի (ուսանողի) նկատմամբ կիրառվում է 100 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից):

Դասընթացի մասնակցության վճարը կարող եք փոխանցել ՀՀ փաստաբանական ակադեմիայի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության 2050022590131001 հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով՝ մասնակից ուսանողի անուն ազգանունը և հեռախոսահամարը։

Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2026թ. մայիսի 3-ը (ներառյալ) [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, կամ զանգահարել 010606608 (ներքին համարը՝ 105) կամ 099982907 հեռախոսահամարներով։

Գրանցվելու և մասնակցության վճարը կատարելու համար կարող եք օգտագործել կայքում համապատասխան ծրագրում նշված «Գրանցվել» կոճակը:

Դասընթացի ընդհանուր ծրագիրը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/7ea9412a-7387-4325-9e7d-e38912c1f6ff:

Դասացուցակը կտրամադրվի արդեն գրանցված ուսանողներին։

Ծրագրի ավարտին Ձեզ կտրամադրվեն մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։