ՄԵԿՆԱՐԿԵԼ Է  ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ «ՈՒՂԻ ԴԵՊԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Դասախոսական կազմ

24.05.2026
16:30 - 20:00
23.07.2026
16:30 - 20:00
Program

You can register until 20.05.2026 15:58.

Book

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ «ՈՒՂԻ ԴԵՊԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փաստաբանական ակադեմիան մեկնարկում է ուսանողների և իրավաբանների համար նախատեսված երրորդ մակարդակի «ՈՒՂԻ ԴԵՊԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ծրագիրը, որին մասնակցողները պատրաստվելու են ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդունելության քննություններին՝ ներառյալ հնարավորություն է ընձեռվելու հանձնել փորձնական թեստեր, ինչպես նաև նախապատրաստվել ընդունելության բանավոր քննությանը դասախոսությունների կազմակերպման միջոցով։

 

Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 8 շաբաթ է, որը ներառում է 32 միջոցառում, այդ թվում՝ 24 դասընթաց և 8 փորձնական թեստ:

 

Ծրագիրն իրականացվելու է քրեաիրավական և քաղաքացիաիրավական ուղղվածության առանձին խմբերով:

 

Ծրագիրն անցկացվելու է 2026թ. մայիսի 25-ից մինչև հուլիսի 24-ը (ներառյալ): Դասընթացներն սկսվելու են ժամը 16:30-ից հետո:

Վայրը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիա (քԵրևան, Զաքյան 7-3):

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Ուսանողների և իրավաբանների համար գործելու են 8 խումբ զեղչեր, որոնց կարող եք ծանոթանալ ծրագրում:

 

Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև 2026թ. մայիսի 20-ը ներառյալ, հետևյալ եղանակներից որևէ մեկով՝

-      [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, կամ

-      զանգահարել 010606608 (ներքին համարը՝ 105) կամ 099982907 հեռախոսահամարներով, կամ

-      https://advocates.academy/hy/student-trainings հղմամբ ընտրել քրեաիրավական կամ քաղաքացիաիրավական ուղղվածության «Ուղի դեպի փաստաբանություն» ծրագիրը և ընտրել «Գրանցվել» կոճակը: Գրանցվելու դեպքում վճարը կատարվում է այդ պահին.

-      նույն հղմամբ ընտրել քրեաիրավական կամ քաղաքացիաիրավական ուղղվածության «Ուղի դեպի փաստաբանություն» ծրագիրը և ընտրել «Ամրագրել» կոճակը:  Ամրագրվելու դեպքում, ըստ հրավերի, լրացուցիչ պետք է այցելել ՀՀ փաստաբանական ակադեմիա: