

Արմինե Ֆանյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 28.04.2026թ. ժամը 18:00-21:00 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Փաստաբանի վարքագծի մասնագիտական էթիկա (Դեոնթոլոգիա) (Փաստաբան-վստահորդ հարաբերություններ)» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է առկա և հեռավար տարբերակներով։
• Դասընթացը կվարի փաստաբան Արմինե Ֆանյանը։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 27.04.2026թ․ ժամը 18:00-ը գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: