

Ֆիլիպ Բոնֆիս
Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան Մոնպելիեի փաստաբանական դպրոցի հետ համագործակցության շրջանակներում փաստաբանների համար 09.07.2026թ. ժամը 11:00-ից 14:00 կազմակերպելու է անվճար վերապատրաստման դասընթաց «Կազմակերպությունների նկատմամբ քրեական իրավունքի կիրառումը» թեմայով։
Դասընթացը վարելու է Մարսելի փաստաբանների միության փաստաբան Ֆիլիպ Բոնֆիսը:
Դասընթացի լեզուն ֆրանսերենն է։ Դասընթացի հիմնական թեզիսները կթարգմանվեն հայերեն։ Թարգմանությունը կապահովի փաստաբան Մարտուն Փանոսյանը:
Դասընթացը կազմակերպվելու է միայն առկա տարբերակով ՀՀ փաստաբանական ակադեմիայում (ք. Երևան, Զաքյան 7-3), դասընթացավարը միանալու է տեսակապի միջոցով։
Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև 08.07.2026թ. ժամը 17.00 էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը։
Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի գիտագործնական դեպարտամենտ
Chers avocats,
L’Académie des Avocats d'Arménie, en collaboration avec l’École des Avocats de Montpellier, organise le 09 juillet, 2026 de 11h à 14h une formation pour les avocats sur le thème «L’application du droit pénal aux sociétés».
La formation sera animée par Philippe BONFILS, Avocat au barreau de Marseille.
La formation se déroulera en français. Les principaux points abordés seront traduits en arménien.
Cette formation se déroulera uniquement dans les locaux de l’Académie des Avocats d'Arménie (7-3, rue Zakyan), le formateur animera la formation par la vidéoconférence.
Pour vous inscrire à la formation vous devez envoyer un courriel à [email protected] avant 17h le 08/07/2026, en indiquant votre nom, prénom et numéro de licence.
La participation au cours comptera comme 4 (quatre) heures académiques de la formation continue.
Cordialement,
Le département scientifique et pratique de l’Académie des Avocats d'Arménie