ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 2-ին և 3-ին ՀՀ փաստաբանական դպրոցում անցկացվել են 2022 թվականի աշնանային հոսքի ընդունելության գրավոր քննությունները, որոնց մասնակցել է 184 դիմորդ։
Ընդունելության գրավոր քննությանը չի ներկայացել 29 դիմորդ։
Գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել և ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից հաստատած տեղերի շրջանակում բանավոր քննությանը մասնակցելու իրավունք է ստացել 106 դիմորդ, որից՝
- 65-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության - առկա,
- 29-ը՝ քրեաիրավական ուղղվածության- առկա,
- 8-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության - հեռավար,
- 4-ը՝ քրեաիրավական ուղղվածության- հեռավար:
Գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել, սակայն ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից հաստատած տեղերի շրջանակից դուրս է մնացել ընդհանուր 21 առկա դիմորդ, որից 19-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) և 2-ը՝ քրեաիրավական ուղղվածության։
Ընդունելության քննության գրավոր փուլի համար սահմանված անցողիկ (նվազագույն շեմը)՝ 120 միավորը չի ստացել 57 դիմորդ, որից 27-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) և 30-ը՝ քրեաիրավական ուղղվածության։