ՄՈՆՊԵԼԻԵՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԵՎ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեյի փաստաբանների միության նախագահ Նիկոլա Բեդել դը Բուզարենգեսի գլխավորած պատվիրակությանը:
Փաստաբանների պալատի նախագահը ֆրանսիացի գործըկերներին իր երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդի համար կարևոր հարցերում մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործընկերներին ողջունել է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը:
Իր խոսքում Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ՀՀ փաստաբանների պալատի հետ ունեցած բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար:
Հանդիպման ավարտին Մոնպելիեյի փաստաբանների միության պատվիրակությունը շրջել է նաև Փաստաբանների պալատի վարչական շենքում, այցելել ՀՀ փաստաբանական դպրոց և Հանրային պաշտպանի գրասենյակ:
Հրաժեշտ տալով միմյանց՝ կողմերը երկուստեք հայտնել են իրենց երախտագիտությունը՝ արդյունավետ համագործակցության, փորձի փոխանակման և առանցքային հարցերի շուրջ տեղի ունեցած բովանդակային քննարկման համար: