ՀՀ փաստաբանական ակադեմիայի նախապատրաստական դեպարտամենտը կազմակերպում է դասընթացներ ուսանողների և իրավաբանների համար։
Նախապատրաստական դեպարտամենտը իրականացնում է հետևյալ ծրագրերը․
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» առարկայական ծրագիր՝ նախատեսված ուսանողների համար․
Այս ծրագրի շրջանակներում ուսանողները պատկերացում են կազմում փաստաբանության կազմակերպման և փաստաբանական գործունեության կազմակերպման ընդհանուր հիմունքների մասին, ինչպես նաև ունենում` բավարար գիտելիքներ մասնագիտական ուղղվածությունն ընտրելու համար:
Այս ծրագրի ընդհանուր տևողությունը 6 շաբաթ է (18 դասընթաց (միջոցառում)) ։
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 80 րոպե (չհաշված ընդմիջումը)։
Գործնական յուրաքանչյուր միջոցառման տևողությունը՝ առնվազն 60 րոպե։
«ՈՒՂԻ ԴԵՊԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայական ծրագիր՝ նախատեսված է ՀՀ փաստաբանական ակադեմիայի դիմորդների համար․
Այս ծրագրի շրջանակներում իրավաբանները պատրաստվում են ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդունելության քննություններին՝ նախապատրաստվել ընդունելության բանավոր և գրավոր քննություններին դասախոսությունների կազմակերպման միջոցով, ինչպես նաև ընձեռվելու է 10 փորձնական թեստից օգտվելու հնարավորություն և առցանց շտեմարանից օգտվելու հնարավորություն ամբողջ ծրագրի ընթացքում ։
Ծրագրի ընդհանուր տևողությունը 10 շաբաթ է:
Յուրաքանչյուր դասախոսության տևողությունը՝ 80 րոպե (չհաշված ընդմիջումը)։
Ծրագիրն իրականացվում է քրեաիրավական և քաղաքացիաիրավական ուղղվածության առանձին խմբերով և կազմակերպվում են նաև համատեղ ընդհանուր դասընթացներ:
Դասընթացները կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով։
Նախապատրաստական դեպարտամենտը իրականացնում է ուսանողների և իրավաբանների համար նախատեսված նաև այլ ծրագրեր։
