

Նարինե Ալեքսանյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը 10.09.2026թ. ժամը 14:00-17:00 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց ««Սահմանադրական անհատական դիմումի ընդունելիության չափանիշները (սահմանադրական գանգատի կազմմանը ներկայացվող հիմնական և հատուկ պահանջները, սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական անհատական դիմումների ընդունելիության վերաբերյալ ձևավորված պրակտիկան):»» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է առկա և հեռավար տարբերակներով։
• Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս Նարինե Ալեքսանյանը։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 09.09.2026թ․ ժամը 14:00-ն գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: