

Իռեն Սարգսյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 12.11.2026թ. ժամը 11:00-13:00 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը նոտարի կողմից (նոտարիատ)» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն հեռավար եղանակով մարզաբնակների համար։
• Դասընթացը կվարի նոտար Իռեն Սարգսյանը
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 10.11.2026թ․ ժամը 18:00-ը գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: