

Դիանա Քարազյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 29.10.2026թ. 18:30-21:30 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործի քննության արդի հիմնահարցերը (ՄԻԵԴ-ի դատական կազմերը, ՄԻԵԴ ներկայացված գանգատի կոմունիկացիա, վիճաբանության և ոչ վիճաբանության փուլեր, հաշտության համաձայնության կնքումը և դրան հաջորդող փուլերը)» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է առկա և հեռավար տարբերակներով։
• Դասընթացը կվարի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 28.10.2026թ․ ժամը 18:00-ն գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: