

Սամվել Մարտիրոսյան
Հարգելի՛ փաստաբաններ,
10․08.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «ԱԲ-ի օգտագործումը փաստաբանության մեջ» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ դասընթացին հնարավոր է մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համար, դասընթացին մասնակցելու ձևաչափը։
Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 10․08․2026 թվականը ժամը 18:00-ն:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար: