

Դավիթ Մելքոնյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 25.11.2026թ. 18:30-21:30 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Օպերատիվ հետախուզական միջոցների իրականացման առանձնահատկությունները» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա եղանակով։
• Դասընթացը կվարի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Դավիթ Մելքոնյանը։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 25.11.2026թ․ ժամը 10:00-ն գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: