ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»  ԹԵՄԱՅՈՎ

Ռուզաննա Ազրոյան

16.08.2026 - 18.08.2026
14:00 - 17:00
Ծրագիր
Գրանցվել

Կարող եք գրանցվել մինչև 13.08.2026 12:19։

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»  ԹԵՄԱՅՈՎ

 

 Հարգելի փաստաբաններ,

Հարգելի իրավաբաններ,

 

ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է վճարովի հիմունքներով մասնակցելու «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»  թեմայով 3 դասընթացի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 4 ակադեմիական ժամ է (1 ակադեմիական ժամը՝ 40 րոպե)։

Դասընթացը վարելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։

 

Դասընթացները կազմակերպվելու են Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ քԵրևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ օգոստոսի 17-ին,18-ին և 19-ին՝ 14.00-17.00-ն։

Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 13.08.2026թ ներառյալ։

 

Դասընթացի նպատակն է փաստաբաններին (իրավաբաններին) ներկայացնել վարչական դատավարության առանձնահատկությունները, վարչական գործերի քննության դատավարական կարգը և տարբերությունները քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերից։ Ծրագրի շրջանակներում ներկայացվելու է ինչպես վարչական ակտի ընդունմամբ պայմանավորված, այնպես էլ վարչական ակտ չհանդիսացող, սակայն հանրային իշխանության բնագավառում ընդունված և վարչական դատավարության կարգով քննվող գործերի՝ այդ թվում ապացուցման գործընթացի առանձնահատկությունները, ինչը նպատակ ունի ձևավորելու լսարանի մոտ լիարժեք պատկերացում վարչական դատավարության առանձնահատկությունների վերաբերյալ։

Երեք դասընթացներին մասնակցած անձը հնարավորություն կունենա լիարժեք և համապարփակ պատկերացում կազմել վարչական դատավարության առանձնահատկությունների վերաբերյալ և գրագետ ներկայացնել ցանկացած վեճով վստահորդի շահերը ՀՀ վարչական դատարանում։

Անձը կարող է մասնակցել նաև մեկ կամ երկու դասընթացի, սակայն լիարժեք պատկերացում կազմելու համար նախընտրելի է մասնակցել բոլոր երեք դասընթացներին:

 

Բոլոր երեք դասընթացների մասնակցության արժեքն է 38.000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացների համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:

Մեկ կամ երկու դասընթացին մասնակցելու դեպքում՝ յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

 

Փաստաբանների համար երեք դասընթացների մասնակցության արժեքն է 29.000 (քսանինը հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացների համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:

Փաստաբանների համար մեկ կամ երկու դասընթացի դեպքում յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:

 

Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։

 

Բոլոր երեք դասընթացներին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։ Մեկ կամ երկու դասընթացի մասնակցած անձանց տրամադրվելու է տեղեկանք մասնակցության թեմայի և ժամերի վերաբերյալ:

Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է համապատասխան ժամերի քանակով վերապատրաստման դասընթացների ժամաքանակին։

 

Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/offline-trainings/51809262-0f62-4906-b74a-096cfee52672:

 

 

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանական ակադեմիայի

գիտագործնական դեպարտամենտ