
%20-%20387899.png)
Տիգրան Սահակյան
Կարող եք գրանցվել մինչև 05.06.2026 13:07։
Հարգելի փաստաբաններ,
Հարգելի իրավաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է մասնակցելու 8 ակադեմիական ժամ տևողությամբ «ՀՀ սնանկության օրենսգրքի նախագծով նախատեսված հիմնական կարգավորումները, նախագծի և գործող օրենքի կարգավորումների համեմատություն» թեմայով վճարովի դասընթացին։
Դասընթացը վարելու է Սնանկության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ – փորձագետ, «Սնանկության գործով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահ, սնանկության գործով կառավարիչ, փաստաբան, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Սահակյանը։
Դասընթացները կազմակերպվելու են Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ ք․Երևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ. հունիսի 9-ին և 10-ին՝ 10.00-13.00-ն։
Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 05.06.2026թ․ ներառյալ։
Դասընթացի նպատակն է փաստաբաններին (իրավաբաններին) ծանոթացնել ՀՀ սնանկության օրենսգրքի նախագծով նախատեսված հիմնական կարգավորումներին և «Սնանկության մասին» գործող օրենքի և նախագծի կարգավորումների տարբերություններին։
Երկու դասընթացների մասնակցության արժեքն է 32.000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։
Փաստաբանները կարող են մասնակցել նշված դասընթացին՝ վճարելով 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։
Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։
Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է 8 ակադեմիական ժամ պարտադիր վերապատրաստման դասընթացներին։
Դասընթացներին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/80ab5252-6e40-46df-98c1-7940d55364b3:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի
գիտագործնական դեպարտամենտ