

Հովիկ Շահնազարյան
Կարող եք գրանցվել մինչև 06.09.2026 12:22։
Հարգելի փաստաբաններ,
Հարգելի իրավաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է վճարովի հիմունքներով մասնակցելու «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՈՒՂՂՎԱԾ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ» թեմայով 3 դասընթացի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 4 ակադեմիական ժամ է (1 ակադեմիական ժամը՝ 40 րոպե)։
Դասընթացը վարելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի ինստիտուտի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Հովիկ Շահնազարյանը։
Դասընթացները կազմակերպվելու են Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ ք․Երևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ․ սեպտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին, ժամը 14.00-17.00-ն:
Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 06.09.2026թ․ ներառյալ։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել քաղաքացիական դատավարության ներկայացուցչության արդյունավետ իրականացման համար պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրները և դրանց ուղղված լուծումները, որոնք ծագում են նախնական դատական նիստի ընթացքում իրականացվող գործողությունների, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունների քննության, ապացուցման գործընթացի կազմակերպման, ապացուցման պարտականությունը բաշխելու, այն փոփոխելու մասին որոշման կայացման, ներկայացուցչության համար կարևոր միջնորդությունների (փորձաքննություն նշանակելու, դատական նիստը հետաձգելու և այլն) կազմման, ներկայացման, որոշ հատուկ հայցային վարույթի գործերի քննությանը:
Երեք դասընթացներին մասնակցած անձը հնարավորություն կունենա լիարժեք և համապարփակ պատկերացում կազմել քաղաքացիական դատավարության առանձնահատկությունների վերաբերյալ։
Անձը կարող է մասնակցել նաև մեկ կամ երկու դասընթացի, սակայն լիարժեք պատկերացում կազմելու համար նախընտրելի է մասնակցել բոլոր երեք դասընթացներին:
Բոլոր երեք դասընթացների մասնակցության արժեքն է 38.000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացների համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Մեկ կամ երկու դասընթացին մասնակցելու դեպքում՝ յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
Փաստաբանների համար երեք դասընթացների մասնակցության արժեքն է 29.000 (քսանինը հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացների համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Փաստաբանների համար մեկ կամ երկու դասընթացի մասնակցության դեպքում յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։
Դասընթացներին կարող եք գրանցվել նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի կայքի միջոցով՝ https://advocates.academy/hy/offline-trainings
Բոլոր երեք դասընթացներին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։ Մեկ կամ երկու դասընթացի մասնակցած անձանց տրամադրվելու է տեղեկանք մասնակցության թեմայի և ժամերի վերաբերյալ:
Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է համապատասխան ժամերի քանակով վերապատրաստման դասընթացների ժամաքանակին։
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/d346c53b-fa86-48ea-bfbe-74179b5eae8b
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի
գիտագործնական դեպարտամենտ