

Ռուբեն Շխիկյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 27.10.2026թ. 18:30-21:30 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Համակարգչատեխնիկական փորձաքննությունների տեսակները և առանձնահատկությունները (բջջային սարքերի փորձաքննական տվյալների ձեռքբերումը և մեկնաբանումը)» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է առկա և մարզաբնակների համար հեռավար տարբերակներով։
• Դասընթացը կվարի Հակակոռուպցիոն կոմիտեի փորձագետ Ռուբեն Շխիկյանը։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 26.10.2026թ․ ժամը 18:00-ն գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: