

Կարեն Մելիքսեթյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 15.07.2026թ. ժամը 18:30-21:30 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց « Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կողմից կնքվող գործաքների առանձնահատկությունները» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է առկա և հեռավար տարբերակներով։
• Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի դասախոս, ի.գ.թ. Կարեն Մելիքսեթյանը։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 14.07.2026թ․ ժամը 18:00-ը գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: