ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԵԼ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Վահագն Դալլաքյան

21.09.2026 - 23.09.2026
10:00 - 13:00
Ծրագիր
Գրանցվել

Կարող եք գրանցվել մինչև 18.09.2026 19:00։

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԵԼ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Հարգելի փաստաբաններ, 

Հարգելի իրավաբաններ,

ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է վճարովի հիմունքներով մասնակցելու «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԵԼ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ» թեմայով 3 դասընթացի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 4 ակադեմիական ժամ է (1 ակադեմիական ժամը՝ 40 րոպե)։

Դասընթացը վարելու է «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» օրենքի համահեղինակ, ի.գ.թ., դոցենտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, փաստաբան Վահագն Դալլաքյանը։

Դասընթացը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ քԵրևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ սեպտեմբերի  22-ին, 23-ին և 24-ին, ժամը 10.00-13.00-ն:

Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 18.09.2026թ ներառյալ։

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել 2026թ հունվարին ուժի մեջ մտած «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի առանցքային նորամուծությունները, դրանց հիմքում ընկած տրամաբանությունը և դրանց կիրառմամբ լուծվող գործնական խնդիրները։

Ծրագրի շրջանակներում փոխանցվելու են կատարողական վարույթում նոր օրենսդրական կարգավորումների լույսի ներքո արդյունավետ իրավաբանական օգնության և շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ։

Երեք Դասընթացին մասնակցած անձը հնարավորություն կունենա լիարժեք և համապարփակ պատկերացում կազմել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի առանցքային նորամուծությունների վերաբերյալ և արդյունավետ իրականացնել վստահորդի շահերի պաշտպանություն հարկադիր կատարման փուլում։

Անձը կարող է մասնակցել նաև մեկ կամ երկու դասընթացի, սակայն լիարժեք պատկերացում կազմելու համար նախընտրելի է մասնակցել բոլոր երեք Դասընթացին:

Բոլոր երեք Դասընթացի մասնակցության արժեքն է 38.000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք Դասընթացի համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:

Մեկ կամ երկու դասընթացին մասնակցելու դեպքում՝ յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

Փաստաբանների համար երեք Դասընթացի մասնակցության արժեքն է 29.000 (քսանինը հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք Դասընթացի համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:

Փաստաբանների համար մեկ կամ երկու դասընթացի մասնակցության դեպքում յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:

Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։

Դասընթացին կարող եք գրանցվել նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի կայքի միջոցով:

Բոլոր երեք Դասընթացին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։ Մեկ կամ երկու դասընթացի մասնակցած անձանց տրամադրվելու է տեղեկանք մասնակցության թեմայի և ժամերի վերաբերյալ:

Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է համապատասխան ժամերի քանակով վերապատրաստման Դասընթացի ժամաքանակին։

Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://advocates.academy/hy/file/ce265fb9-0cd1-404c-b3ef-5201ddc99d95

 

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանական ակադեմիայի

գիտագործնական դեպարտամենտ