

Արմինե Ֆանյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ 28.11.2026թ. 12:00-15:00 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Փաստաբանի վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա)» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է առկա և մարզաբնակների համար հեռավար եղանակներով։
• Դասընթացը կվարի փաստաբան Արմինե Ֆանյանը։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 27.11.2026թ․ ժամը 10:00-ն գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: