

Գոռ Թորոսյան
Կարող եք գրանցվել մինչև 07.10.2026 19:00։
Հարգելի փաստաբաններ,
Հարգելի իրավաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է վճարովի հիմունքներով մասնակցելու «ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայով 3 դասընթացի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 4 ակադեմիական ժամ է (1 ակադեմիական ժամը՝ 40 րոպե)։
Դասընթացը վարելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ի․գ․թ․ Գոռ Թորոսյանը։
Դասընթացը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ ք․Երևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ․ հոկտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին, ժամը 14.00-17.00-ն:
Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 07.10.2026թ․ ներառյալ։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել վնասի հատուցման և և անհիմն հարստացման ինստիտուտների գիտագործնական խնդիրները, որոնք առնչվում են ինչպես վերաբերելի օրենսդրության գործնական կիրառելիությանը, այնպես էլ դատական պրակտիկային։
Երեք դասընթացներին մասնակցած անձը հնարավորություն կունենա լիարժեք և համապարփակ պատկերացում կազմել վնասի հատուցման և անհիմն հարստացման ինստիտուտների գործնական կիրառելիության և դատական պրակտիկայի վերաբերյալ։
Անձը կարող է մասնակցել նաև մեկ կամ երկու դասընթացի, սակայն լիարժեք պատկերացում կազմելու համար նախընտրելի է մասնակցել բոլոր երեք դասընթացներին:
Բոլոր երեք դասընթացների մասնակցության արժեքն է 38.000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացների համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Մեկ կամ երկու դասընթացին մասնակցելու դեպքում՝ յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
Փաստաբանների համար երեք դասընթացների մասնակցության արժեքն է 29.000 (քսանինը հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացի համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Փաստաբանների համար մեկ կամ երկու դասընթացի մասնակցության դեպքում յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ և գրանցվել ՀՀ փաստաբանական ակադեմիայի կայքի միջոցով հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/c9cf7214-ac04-46cf-bc98-5b5f4df84e4e :
Դասընթացին գրանցվելու համար կարող եք նաև էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։
Բոլոր երեք դասընթացներին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։ Մեկ կամ երկու դասընթացի մասնակցած անձանց տրամադրվելու է տեղեկանք մասնակցության թեմայի և ժամերի վերաբերյալ:
Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է համապատասխան ժամերի քանակով վերապատրաստման դասընթացների ժամաքանակին։
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի
գիտագործնական դեպարտամենտ