

Գարիկ Վարոսյան
Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը 07.10.2026թ. ժամը 18:30-21:30 ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Դատական ավտոտեխնիկական փորձաքննությունների առանձնահատկությունները» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակներով։
• Դասընթացը կվարի «ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ ՃՏՊ հետազոտությունների բաժնի պետ Գարիկ Վարոսյանը։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 06.10.2026թ․ ժամը 18:00-ը գրանցվել՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, ինչպես նաև՝ դասընթացի վերնագիրը:
• Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ: