

Մանե Կարապետյան
Կարող եք գրանցվել մինչև 22.06.2026 19:00։
Հարգելի փաստաբաններ,
Հարգելի իրավաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է վճարովի հիմունքներով մասնակցելու «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով 3 դասընթացի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 4 ակադեմիական ժամ է (1 ակադեմիական ժամը՝ 40 րոպե)։
Դասընթացը վարելու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՀՀ փաստաբանական ակադեմիայի, ՀՀ արդարադատության ակադեմիայի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դասախոս, ի․գ․թ․, փաստաբան Մանե Կարապետյանը։
Դասընթացները կազմակերպվելու են Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ ք․Երևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ․ հունիսի 24-ին, 25-ին և 26-ին, ժամը 10.00-13.00-ն:
Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 22.06.2026թ․ ներառյալ։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի նմանությունները և տարբերությունները, աշխատանքային պայմանագրին ներկայացվող պահանջները՝ այն ճիշտ կազմելու համատեքստում, աշխատանքի էական պայմաններ փոփոխելու փաստաթղթավորումը, տարբեր իրավիճակներում աշխատանքային պայմանագրի լուծման ճիշտ հիմքի ընտրությունը, ինչպես նաև կարգապահական տույժի կիրառման և ազատման հրաման կազմելու ճիշտ ձևը՝ այդ թվում նյութական և դատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ։
Երեք դասընթացներին մասնակցած անձը հնարավորություն կունենա լիարժեք և համապարփակ պատկերացում կազմել աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորման վերաբերյալ․
Ø կկարողանա տարբերակել աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերը,
Ø ճիշտ և հնարավոր ռիսկերի հաշվառմամբ կկարողանա կազմել աշխատանքային պայմանագիր,
Ø կիմանա ինչպես ձևակերպել աշխատանքի էական պայմանների փոփոխություն,
Ø տարբեր իրավիճակներում կկարողանա ընտրել աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորինս անխոցելի հիմք,
Ø կկարողանա կազմել ազատման հրաման
Ø կկարողանա փաստաթղթավորել կարգապահական տույժի կիրառումը։
Անձը կարող է մասնակցել նաև մեկ կամ երկու դասընթացի, սակայն լիարժեք պատկերացում կազմելու համար նախընտրելի է մասնակցել բոլոր երեք դասընթացներին:
Բոլոր երեք դասընթացների մասնակցության արժեքն է 38.000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացների համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Մեկ կամ երկու դասընթացին մասնակցելու դեպքում՝ յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
Փաստաբանների համար երեք դասընթացների մասնակցության արժեքն է 29.000 (քսանինը հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացների համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Փաստաբանների համար մեկ կամ երկու դասընթացի մասնակցության դեպքում յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։
Բոլոր երեք դասընթացներին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։ Մեկ կամ երկու դասընթացի մասնակցած անձանց տրամադրվելու է տեղեկանք մասնակցության թեմայի և ժամերի վերաբերյալ:
Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է համապատասխան ժամերի քանակով վերապատրաստման դասընթացների ժամաքանակին։
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/4b5bc370-b650-45fc-8842-7f2429f29f75 :
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի
գիտագործնական դեպարտամենտ