ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ» թեմայով

Նորա Կարապետյան

07.12.2026 - 08.12.2026
10:00 - 13:00
Ծրագիր
Գրանցվել

Կարող եք գրանցվել մինչև 04.12.2026 07:58։

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ» թեմայով

Հարգելի փաստաբաններ, 

Հարգելի իրավաբաններ,

Հարգելի լրագրողներ,

ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է վճարովի հիմունքներով մասնակցելու  «ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ» թեմայով 2 դասընթացի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 4 ակադեմիական ժամ է (1 ակադեմիական ժամը՝ 40 րոպե)։

Դասընթացը վարելու է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ի․գ․թ․  Նորա Կարապետյանը։

Դասընթացը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ ք․Երևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ․ դեկտեմբերի 8-ին և 9-ին, ժամը 10.00-13.00-ն:

Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 04.12.2026թ․ ներառյալ։

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել պատվի և արժանապատվության պաշտպանության և խոսքի ու կարծիքի ազատության հավասարակշռման հիմնական չափանիշները, լրագրողների, քաղաքական խոսքի ազատության սահմանները, վիրավորանքի և զրպարտության որակման առանձնահատկությունները, դրանց համար քաղաքացիաիրավական պատասխանատվության առանձնահատկությունները՝ սուբյեկտային հատկանիշներով պայմանավորված, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ առկա միջազգային և ներպետական դատական պրակտիկան՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումները, ինչպես նաև վեճերի քննության դատավարական առանձնահատկությունները։

Երկու դասընթացին մասնակցած անձը կկարողանա լիարժեք և համապարփակ պատկերացում կազմել պատվի և արժանապատվության պաշտպանության նրբություններին, կտիրապետի խոսքի ազատության և պատվի ու արժանապատվության պաշտպանության տարանջատման չափանիշներին, կտիրապետի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում առկա իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներին և արժևորվող հանգամանքներին, կտիրապետի տվյալ ոլորտում դատական պրակտիկային։

Երկու դասընթացների մասնակցության արժեքն է 32.000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։

Փաստաբանները և լրագրողները կարող են մասնակցել նշված դասընթացին՝ վճարելով 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։

Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ և գրանցվել ՀՀ փաստաբանական ակադեմիայի կայքի միջոցով հետևյալ հղմամբ՝  https://advocates.academy/hy/file/6ea3fa34-cbc2-4843-8d95-1e57de6aab91

Դասընթացին գրանցվելու համար կարող եք նաև էլեկտրոնային նամակ ուղարկել  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը, լրագրող հանդիսանալու դեպքում՝ որևէ ապացույց լրագրողի կարգավիճակի վերաբերյալ։

Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է 8 ակադեմիական ժամ պարտադիր վերապատրաստման դասընթացներին։

Դասընթացին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։

 

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանական ակադեմիայի

գիտագործնական դեպարտամենտ