Վերապատրաստման դասընթաց «Սթրեսի ԵՎ ժամանակի կառավարում» թեմայով

Կարինե Գյուլխասյան

12.05.2026
13:00 - 16:00
13.05.2026
13:00 - 16:00
Ծրագիր

Կարող եք գրանցվել մինչև 11.05.2026 10:30։

Վերապատրաստման դասընթաց «Սթրեսի ԵՎ ժամանակի կառավարում» թեմայով

Հարգելի փաստաբաններ,

Հարգելի իրավաբաններ,

 

ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է մասնակցելու 6 ժամ տևողությամբ «Սթրեսի և ժամանակի կառավարում» թեմայով վճարովի դասընթացին։

 

Դասընթացը վարելու է հոգեբան, հոգեթերապևտ, ՀՀ փաստաբանական ակադեմիայի և ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս, Հայկական Կարմիր Խաչ ընկերության հոգեբան-սուպերվայզեր Կարինե Գյուլխասյանը։

 Դասընթացը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ քԵրևան, Զաքյան 7-3 շենք) երկու օրով՝ 2026թ մայիսի 13-ին և 14-ին՝ 13.00-16.00-ն։ 

Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 11.05.2026թ ներառյալ։

Դասընթացի նպատակն է փաստաբաններին (իրավաբաններին) ներկայացնել սթրեսի էությունը, առաջացման պատճառները, դրա ազդեցությունը մարդու հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակի վրա, ինչպես նաև ձևավորել սթրեսի արդյունավետ կառավարման, ինչպես նաև ժամանակի ճիշտ պլանավորման հմտություններ։

Դասընթացի ժամանակ կատարվելու են նաև գործնական առաջադրանքներ:

Երկու դասընթացների մասնակցության արժեքն է 32.000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։

Փաստաբանները կարող են մասնակցել նշված դասընթացին՝ վճարելով 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։

Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։

 

Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է 8 ժամ պարտադիր վերապատրաստման դասընթացներին։

Դասընթացներին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։

Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/1529f1a2-2fa4-4fa2-ac2f-6bab37402816

 

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ