

Մանե Գրիգորյան
Կարող եք գրանցվել մինչև 22.11.2026 07:58։
Հարգելի փաստաբաններ,
Հարգելի իրավաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է վճարովի հիմունքներով մասնակցելու «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ» թեմայով 3 դասընթացի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 4 ակադեմիական ժամ է (1 ակադեմիական ժամը՝ 40 րոպե)։
Դասընթացը վարելու է ՍՄՄ ավագ մասնագետ Մանե Գրիգորյանը։
Դասընթացը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ ք․Երևան, Զաքյան 7-3 շենք) 2026թ․ նոյեմբերի 25-ին, 26-ին և 27-ին, ժամը 14.00-17.00-ն:
Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 22.11.2026թ․ ներառյալ։
Ծրագրի շրջանակներում ներկայացվելու են անձնական էջերի և հանրային/բիզնես էջերի (Public Pages) տարբերությունները, դրանց ճիշտ դիրքավորման հմտությունները, հաշիվների պաշտպանության անվտանգային միջոցառումները (2FA), ինչպես նաև SMM և մարքեթինգի մասնագետների հետ արդյունավետ համագործակցության, կոնտենտի համատեղ մշակման և հասանելությունների ճիշտ տրամադրման մեխանիզմները։
Երեք դասընթացին մասնակցած անձը կկարողանա լիարժեք և համապարփակ պատկերացում կազմել սոցիալական մեդիայում մասնագիտական ներկայության կառուցման մասին, անվտանգ և արդյունավետ կառավարել իր էջերը, ճիշտ համագործակցել մարքեթինգի/SMM մասնագետների հետ, մշակել որակյալ կոնտենտ և կիրառել առցանց հեղինակության պահպանման գործնական գործիքներ։
Անձը կարող է մասնակցել նաև մեկ կամ երկու դասընթացի, սակայն լիարժեք պատկերացում կազմելու համար նախընտրելի է մասնակցել բոլոր երեք դասընթացին:
Բոլոր երեք դասընթացի մասնակցության արժեքն է 38.000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացի համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Մեկ կամ երկու դասընթացին մասնակցելու դեպքում՝ յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
Փաստաբանների համար երեք դասընթացի մասնակցության արժեքն է 29.000 (քսանինը հազար) ՀՀ դրամ` ներառյալ հարկերը։ Երեք դասընթացի համար վճարած, սակայն դրանց ամբողջությամբ կամ մասամբ չմասնակցելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Փաստաբանների համար մեկ կամ երկու դասընթացի մասնակցության դեպքում յուրաքանչյուր դասընթացի արժեքն է 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ և գրանցվել ՀՀ փաստաբանական ակադեմիայի կայքի միջոցով հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/offline-trainings/e2f74604-61fa-4774-92d3-0a3786ae5f5f
Դասընթացին գրանցվելու համար կարող եք նաև էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։
Բոլոր երեք դասընթացին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։ Մեկ կամ երկու դասընթացի մասնակցած անձանց տրամադրվելու է տեղեկանք մասնակցության թեմայի և ժամերի վերաբերյալ:
Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է համապատասխան ժամերի քանակով վերապատրաստման դասընթացների ժամաքանակին։
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի
գիտագործնական դեպարտամենտ