

Իվ Բոնհոմմոն

Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան Մոնպելիեի փաստաբանական դպրոցի հետ համագործակցության շրջանակներում փաստաբանների համար 08.10.2026թ. ժամը 16:00-ից -19:00 կազմակերպելու է անվճար վերապատրաստման դասընթաց «Դեոնթոլոգիայի փաթեթ. փաստաբանական գրասենյակի գործունեությունը – փաստաբանի իրավահաջորդություն և շահերի հակասություն» թեմայով։
Դասընթացը վարելու է Կարպենտրայի փաստաբանների միության նախկին նախագահ Իվ Բոնհոմմոն:
Դասընթացի լեզուն ֆրանսերենն է։ Դասընթացի հիմնական թեզիսները կթարգմանվեն հայերեն։ Թարգմանությունը կապահովի փաստաբան Մարտուն Փանոսյանը:
Դասընթացը կազմակերպվելու է միայն առկա տարբերակով ՀՀ փաստաբանական ակադեմիայում (ք․ Երևան, Զաքյան 7-3), դասընթացավարը միանալու է տեսակապի միջոցով։
Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև 07.10.2026թ․ ժամը 18.00 էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը։
Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի նախապատրաստական դեպարտամենտ
Chers avocats,
L’Académie des Avocats d'Arménie, en collaboration avec l’École des Avocats de Montpellier, organise le 08 octobre, 2026 de 16:00h à 19:00h une formation pour les avocats sur le thème «Pack de déontologie : Le fonctionnement du cabinet - succession d'avocat et
conflit d'intérêt».
La formation sera animée par Yves BONHOMMO, Ancien bâtonnier du Barreau de Carpentras.
La formation se déroulera en français. Les principaux points abordés seront traduits en arménien.
Cette formation se déroulera uniquement dans les locaux de l’Académie des Avocats d'Arménie (7-3, rue Zakyan), le formateur animera la formation par la vidéoconférence.
Pour vous inscrire à la formation vous devez envoyer un courriel à [email protected] avant 18:00h le 07/10/2026 en votre nom, prénom et numéro de licence.
La participation au cours comptera comme 4 (quatre) heures académiques de la formation continue.
Cordialement,
Le département préparatoire de l’Académie des Avocats d'Arménie