Վերապատրաստման դասընթաց «Ամուսնալուծությունը ԵՎ բիզնեսը․ ինչպես պաշտպանել ակտիվները՝ աղմկահարույց ընտանեկան գործերի օրինակով» թեմայով

Բանախոսներ

11.11.2026
15:00 - 18:00

Վերապատրաստման դասընթաց «Ամուսնալուծությունը ԵՎ բիզնեսը․ ինչպես պաշտպանել ակտիվները՝ աղմկահարույց ընտանեկան գործերի օրինակով» թեմայով

Հարգելի՛ փաստաբաններ,   ՀՀ փաստաբանական ակադեմիան  ՀՀ փաստաբանների պալատի և ՌԴ փաստաբանների դաշնային պալատի հետ համագործակցության շրջանակներում  փաստաբանների համար 2026թ. նոյեմբերի 12-ին ժամը 15:00-ից 18:00-ն կազմակերպելու է անվճար վերապատրաստման դասընթաց «Ամուսնալուծություն և բիզնես․ ինչպես պաշտպանել ակտիվները՝ աղմկահարույց ընտանեկան գործերի օրինակով» թեմայով։  
Տեղի կունենա հեռավար ձևաչափով կլոր սեղան, բանախոսները կմասնակցեն դասընթացին տեսակապի միջոցով։ Դասընթացը կանցկացվի Փաստաբանական ակադեմիայի լսարանում՝ առկա ձևաչափով։
Դասընթացի լեզուն ռուսերենն է:  
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 11.11.2026 թ. ժամը 18:00-ն ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով անունը, ազգանունը և արտոնագրի համարը։
Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
ՀՀ փաստաբանական ակադեմիա (ք. Երևան, Զաքյան 7-3).
Կազմակերպիչներ՝ Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի՝ զանգվածային լրատվության միջոցներում, բլոգ ոլորտում և մեդիա ոլորտում իրավական իրազեկման հանձնաժողովը՝ ՌԴ Փաստաբանների դաշնային պալատի աջակցությամբ և օժանդակությամբ։
Հայտնի ընտանիքների օրինակներով կլոր սեղանի մասնակիցները կքննարկեն, թե ինչպես են ամուսնալուծությունը, ամուսնական պայմանագիրը և ալիմենտային պարտավորություններն ազդում բիզնեսի վրա։  
Քննարկման հիմնական խնդիրները՝ 
➢ Բիզնեսը ձեռք է բերվել ամուսնության ընթացքում, սակայն ամուսնական պայմանագիր չկա․ընկերության կեսը կարող է անցնել նախկին ամուսնուն կամ կնոջը։
➢ Պայմանագիրը ստորագրվել է հապճեպ կամ ճգնաժամային իրավիճակում, այն վիճարկվում է, իսկ գույքի բաժանումը ձգձգվում է (Սամոյլովայի և Ջիգանի ընտանիքի օրինակով)։ 
➢ Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները եկամուտների նվազման պայմաններում դարձել են անհաղթահարելի (Թիմուր Ռոդրիգեսի ալիմենտային համաձայնագրի օրինակով՝ 1 500 000 ռուբլու վճարումներ)։
➢ Եկամուտներն ստացվում են հարազատներին պատկանող ընկերությունների միջոցով, սակայն դատարանը պարզում է իրական եկամուտների չափը (Վիտալի Գոգունսկու օրինակով)։
➢ Ֆիքսված գումար, թե եկամտի տոկոս, ո՞ր տարբերակն է առավել շահավետ անկայուն շահույթի պայմաններում (Պավել Պրիլուչնիի դատական վեճի օրինակով)։
Ի՞նչն է կարևոր հասկանալ՝
1. Ինչպե՞ս կազմել ամուսնական պայմանագիր, որը կդիմանա դատական վիճարկմանը (Տովստիկների ընտանիքի օրինակով)։
2. Ինչպե՞ս պաշտպանել ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասերը, բաժնետոմսերը և բիզնես ակտիվները գույքի բաժանման գործընթացում։
3. Ո՞ր եկամուտներից են գանձվում ալիմենտները՝ աշխատավարձից, շահաբաժիններից, ընկերությունների միջոցով կատարվող վճարումներից։
4. Ինչպե՞ս ամրագրել ալիմենտային պարտավորությունները, որպեսզի դրանք կախված չլինեն շահույթի տատանումներից։
5. Ինչպե՞ս վերանայել ձեռք բերված պայմանավորվածությունները, եթե բիզնեսի եկամուտները նվազել են։
6. Ինչպիսի՞ ռիսկեր են ընտանեկան վեճերը ստեղծում ընկերության համար սեփականատիրոջ մասնակցությամբ՝ հաշիվների կալանք, երկրից մեկնելու արգելք, հեղինակության վնաս։      
Հարգանքով՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի նախապատրաստական դեպարտամենտ  
Уважаемые адвокаты! Адвокатская академия Республики Армения в рамках сотрудничества с Палатой адвокатов Республики Армения и Федеральной палатой адвокатов Российской Федерации 12 ноября 2026 года с 15:00 до 18:00 организует для адвокатов бесплатный семинар повышения квалификации на тему: «Развод и бизнес: как защитить активы на примере громких семейных дел».
Состоится круглый стол в дистанционном формате․ Спикеры подключатся к обсуждению посредством видеосвязи. 
Семинар будет проводиться в аудитории Адвокатской академии РА в очном формате.  
◦ Язык семинара — русский.
◦ Для регистрации необходимо до 18:00 11.11.2026 г. направить письмо на электронную почту [email protected], указав имя, фамилию и номер лицензии.
Участие в семинаре засчитывается в качестве 4 (четырёх) академических часов обязательного повышения квалификации.
Адвокатская академия РА (г. Ереван, ул. Закяна, 7-3).
Организаторы: комиссия АЮР по правовому просвещению в СМИ, блогосфере и медиасфере. При содействии и поддержке Федеральной палаты адвокатов Российской Федерации на примерах известных семей участники круглого стола разберут: как развод, брачный договор и алименты сказываются на бизнесе и как защитить компанию заранее.
Основные проблемы, которые будут рассмотрены:
➢ Бизнес нажит в браке, договора нет: половина компании может уйти бывшему супругу;
➢ Договор подписан в спешке или в кризис, его оспаривают, раздел затягивается (на примере семьи Самойловой и Джигана);
➢ Обязательства по соглашению стали неподъёмными при падении доходов (на примере алиментного соглашения Тимура Родригеза– выплаты 1500 000 рублей);
➢ Доход проходит через компании родственников, суд проверяет реальные доходы (на примере Виталия Гогунского);
➢ Твёрдая сумма или процент: что выгоднее при нестабильной прибыли (на примере судебного спора Павла Прилучного).
Что полезно понять:
1. Как составить брачный договор, который устоит в суде (на примере семьи Товстик);
2. Как защитить доли в ООО, акции и бизнес-активы от раздела;
3. С каких доходов взыскивают алименты: зарплата, дивиденды, выплаты через компании;
4. Как зафиксировать алименты, чтобы не зависеть от колебаний прибыли;
5. Как пересмотреть договорённости, если бизнес «просел»;
6. Какие риски для компании несут семейные споры собственника: аресты счетов, запрет на выезд, репутация.
С уважением, Подготовительный департамент Адвокатской академии РА