Ռուս-Հայկական համալսարանի առաջին կուրսի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները ճանաչողական այցով եղել են ՀՀ փաստաբանների պալատում, ՀՀ փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում։

Այցի նպատակն էր ծանոթանալ փաստաբանական համակարգի գործունեությանն ու կառուցվածքին։

Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվել են ՀՀ փաստաբանների պալատի ինքնակառավարման մեխանիզմները, փաստաբանական գործունեության երաշխիքները, ինչպես նաև մասնագիտական վարքագծի և էթիկայի հիմնարար սկզբունքները։

Փաստաբանական ակադեմիայում ապագա իրավաբանները ծանոթացել են ուսումնական ընթացակարգին, ինչպես նաև գործնական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Այցի շրջանակում ուսանողները հյուրընկալվել են նաև Հանրային պաշտպանի գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվել են անվճար իրավաբանական օգնության տրամադրման առանձնահատկությունները, շահառուների շրջանակը և հանրային պաշտպանների ամենօրյա աշխատանքի առանցքային ուղղությունները։

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով:

Ուսանողները հնարավորություն են ունեցել հղելու իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերը։