Այսօր՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին, ՀՀ փաստաբանական ակադեմիայի նախապատրաստական դեպարտամենտի «Փաստաբանական վարպետություն» ուսումնական ծրագրի ուսանողները, Ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ուղեկցությամբ, այցելել են ՀՀ նոտարական պալատ։

Ուսումնական այցի նպատակն էր ուսանողներին հնարավորություն ընձեռել անմիջականորեն ծանոթանալու նոտարական գործունեության առանձնահատկություններին, նոտարի մասնագիտական պարտականություններին, ինչպես նաև իրավական հարաբերություններում նոտարական ինստիտուտի դերին և նշանակությանը։

Ուսանողները շրջել են Պալատում, ծանոթացել ՀՀ նոտարական պալատի գործունեության բնույթին և աշխատանքների կազմակերպման սկզբունքներին։

ՀՀ նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Հայարփի Հայրապետյանը ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսանողներին ներկայացրել է նոտարի դերն իրավական համակարգում, նոտարի գործունեության առանձնահատկությունները, նոտարական ծառայությունները, նոտարի իրավասությունների և պատասխանատվության շրջանակը, ինչպես նաև նոտարին ներկայացվող մասնագիտական պահանջները։

Հանդիպումն անցել է ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների ձևաչափով։