Նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Փաստաբանական Ակադեմիայի և ՀՀ Հաշտարարների պալատի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրի նպատակն է ամրապնդել երկու կառույցների միջև համագործակցությունը և նպաստել Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի մասնագիտական զարգացմանը:

Կողմերը կարևորել են դատարանների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու անհրաժեշտությունը, ինչի համար նպաստող դեր ունի վեճերի այլընտրանքային լուծման ինստիտուտների կայացումը և զարգացումը: