Հարգելի՛ փաստաբաններ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի որոշմամբ հաստատվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի շրջանավարտների միության կանոնակարգը: Միության հիմնական նպատակն է պահպանել և ամրապնդել ՀՀ փաստաբանական ակադեմիայի կապն իր շրջանավարտների հետ, զարգացնել շրջանավարտների փոխադարձ շփումները և ապահովել նրանց հաղորդակցությունն ՀՀ փաստաբանական ակադեմիայում սովորող ունկնդիրների հետ: Միության անդամ կարող է դառնալ ՀՀ փաստաբանական ակադեմիան (ՀՀ փաստաբանական դպրոցի) ավարտած շրջանավարտը: Եթե ցանկանում եք դառնալ Շրջանավարտների միության անդամ, խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/c5xh1b7SGuU3D9wQA