ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բացառիկ հնարավորություն երիտասարդ ֆրանկոֆոն փաստաբանների համար 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի և Օ-դը-Սենի (Hauts-de-Seine) փաստաբանների միության միջև առկա շարունակական համագործակցության շրջանակներում՝ այս տարի Հայաստանից մեկ կամ երկու երիտասարդ փաստաբան հնարավորություն կունենա մասնակցելու Օ-դը-Սենի փաստաբանների միության կողմից անցկացվող ճանաչողական ծրագրին (դասընթացին):
Ծրագրի անցկացման ժամկետները՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ից 22-ը։
Մրցույթին մասնակցելու չափանիշներն են.• Ֆրանսերենի գերազանց իմացություն (B2 մակարդակ)
• Տարիքը չի գերազանցում 40 տարեկանը
• Փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը դիմելու պահին կասեցված չէ
• Ֆրանսիա այցելելու համար անհրաժեշտ գործող մուտքի վիզայի առկայություն
Ծրագիրը նախատեսում է պարտադիր մասնակցություն ֆրանկոֆոն հռետորական արվեստի մրցույթին:
Ինչպե՞ս դիմել.Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 27-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Հարցազրույցի անցկացման հստակ ժամի և վայրի վերաբերյալ դիմորդները կտեղեկացվեն նախապես:
