Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2026թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են:
Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն հայտնած անձինք կարող են [email protected] էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել Փաստաբանական ակադեմիայի ընդունարանի պատասխանատուին:
Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝ (անսահմանափակ քանակի)
➡️ ձմեռային բաճկոններ տարբեր չափսերի(1 տարեկանից մինչև 13 տարեկան)
➡️ հագուստ նորածինների և երեխաների համար (8 ամսականից մինչև 13 տարեկան, առանց գլխարկ)
➡️ զուգագուլպաներ (7 տարեկանից մինչև 13 տարեկանների համար)
➡️ մազ կտրող սարք (машинка)
➡️ սպորտային հագուստ (6ամս., 1-3 տ, 6 տ.,15տ. )
➡️ գիշերազգեստ ( 7տ.-15տ.)
➡️ ծածկոց անկողնային (120սմ*170սմ)
➡️ անկողնային սավաններ (230սմ*120սմ)
➡️ անկողնային հավաքածու (120սմ*82սմ)
➡️ գրասեղան՝ աթոռով և դարակներով
➡️ մեկանգամյան օգտագործման բժշկական թղթեր (լայնություն 50սմ)
➡️ Similac,կաթնային խառնուրդ- N 3
➡️ BЕBI շիլաներ (каша) 6+
➡️ Huggies, Libero, Puffies տակդիրներ (3,4,5,6,7չափերի)
➡️ լոգանքի պարագաներ (գել, օճառ…)-Johnson’s Baby
➡️ լվացքի գել
➡️ կրեմ topi
➡️ տակդիրներ (подкладки,underpads 60*90 սմ)
➡️ թաց անձեռոցիկներ
➡️ շոկոլադե սմայլիկներ գրանդ քենդի
➡️ շոկոլադե կոնֆետներ Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել)
➡️ բիսկվիթ
➡️ չոկոպայ
➡️ կեքս
➡️ խաղալիքներ, փայտյա խաղալիքներ-ձեռքի մկանները զարգացնող(մոտորիկա) (պլաստիրիններ, ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունվում):
➡️ տոնածառի խաղալիքներ
Մանկատունը օգնում է նաև անապահով ընտանիքներին, ուստի կարող եք ուղարկել նաև հետևյալ իրերը՝
➡️ աթոռակ, մանեժ, քայլակ (կարող է լինել օգտագործված)
➡️ մանկական հագուստ:
Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:
❗️Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2026 թ. դեկտեմբերի 23 -ին՝ ժամը 15:10-ին: Եթե ցանկանում եք մանկատուն այցելել, ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել:
📞Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
հեռ. 098 09 29 07
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ
ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ