Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի և Օ-դը-Սենի (Hauts-de-Seine) փաստաբանների միության միջև առկա շարունակական համագործակցության շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 15-22-ը Հայաստանից փաստաբաններ Նարեկ Սահակյանը և Թամարա Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի աջակցությամբ Փարիզում մասնակցել են Օ-դը-Սենի փաստաբանների միության կողմից կազմակերպված օտարերկրյա փաստաբանների փոխանակման ծրագրին։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են փաստաբանի վարքագծի կանոնների ֆրանսիական մոդելին, ապա այցելել են տարբեր դատարաններ, այդ թվում՝ Փարիզի առևտրային դատարան, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ։ Մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել Վերսալի առաջին ատյանի դատարանում մասնակցելու քրեական գործով դատական նիստի, իսկ Նանտեղի առաջին ատյանի դատարանում նաև խափանման միջոցների վերաբերյալ դատական նիստերի։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելել տեղի փաստաբանական գրասենյակներ և ծանոթանալ նրանց աշխատանքին։Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Ճարտասանության/Հռետորության երեկո, որին մասնակցել են ուսանողներ տարբեր համալսարաններից, ինչպես նաև ֆրանկոֆոն փաստաբաններ Ֆրանսիայից, Լյուքսեմբուրգից, Շվեյցարիայից, Բելգիայից, Կամերունից և Հայաստանից՝ ի դեմս փաստաբան Նարեկ Սահակյանի։ Երեկոյի ընթացքում լավագույն բանախոս է ճանաչվել Կամերունի մասնակից Պասկալին Ֆոբասոն։