«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամի ընդունելության հանձնաժողովը, մասնակցությամբ հանձնաժողովի նախագահի Արա Զոհրաբյանի, անդամներ՝ Մանե Կարապետյանի, Ռոման Ահարոնյանի և Տաթևիկ Շալջյանի, արձանագրում է 2026 թվականի աշնանային հոսքի ընդունելության գրավոր քննության երկրորդ օրվա` 2026 թվականի հուլիսի 28-ի՝ երկու հերթով անցկացված ընդունելության քննության արդյունքները։

2026 թվականի հուլիսի 28-ի  ընդունելության քննության գրավոր փուլին մասնակցել է 97 դիմորդ, քննությանը չի ներկայացել 4 դիմորդ։

Ընդունելության քննության բանավոր փուլին մասնակցելու իրավունք է ստացել 66 դիմորդ՝ (40 քաղաքացիաիրավական (վարչաիրավական) և 26 քրեաիրավական ուղղվածությամբ)։

Բեռնել 2026 թվականի հուլիսի 28-ի ընդունելության գրավոր քննության արձանագրությունը։