
%20-%20813838.png)
Դասախոսական կազմ
Կարող եք գրանցվել մինչև 21.09.2026 19:50։
Հարգելի ուսանողնե՛ր,
ՀՀ փաստաբանական ակադեմիան կրկին մեկնարկում է ուսանողների համար նախատեսված «Փաստաբանական վարպետություն» ծրագիրը, որի ընդհանուր տևողությունը՝ 6 շաբաթ, որը ներառում է 18 դասընթաց (գործնական միջոցառում):
Դասընթացներն անցկացվելու են 2026թ. Սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 30-ը (ներառյալ):
Դասընթացները սկսվելու են ժամը 16:30-ին:
Վայրը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիա (ք.Երևան, Զաքյան 7-3):
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 80 րոպե (չհաշված ընդմիջումը):
Գործնական միջոցառման տևողությունը՝ առնվազն 60 րոպե:
Փաստաբանական վարպետություն ծրագրի գործնական միջոցառումներն են՝
(1) Շրջայց և հանդիպում ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ փաստաբանական ակադեմիայի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի հետ, Ապացույցները և ապացուցման գործընթացը քաղաքացիական դատավարությունում, (2) Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում, (3) Դատավարական փաստաթղթերի կազմման հմտություններ, (4) Փաստաբանական գործունեության իրավական կարգավորումը և փաստաբանական էթիկա, (5) Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում, (6) Ներկայացուցչությունը աշխատանքային վեճերով, (7) Պաշտպանի մասնակցությունը մինչդատական քրեական վարույթում, (8) Ապացույցները և ապացուցումը քրեական վարույթում, (9) Հարցաքննության ձևերն ու առանձնահատկությունները, (10) Հանցագործությունների որակման հիմնախնդիրները, (11) Պաշտպանի մասնակցությունը դատական քննության փուլում, (12) Սթրեսի և ժամանակի կառավարում, (13) Իրավական էլեկտրոնային ռեսուրսներ, (14) Դատական նիստի մասնակցություն, (15) Այցելություն փաստաբանական գրասենյակ, (16) Իրավաբանական կլինիկայի մասնակցություն, (17) Այցելություններ պետական մարմին, (18) Մասնակցություն դատախաղերին (երկու դատախաղ՝ մեկ քրեական և մեկ քաղաքացիական գործով դատախաղ):
Դասախոսական կազմը բաղկացած է լինելու փաստաբաններից (այդ թվում՝ գիտնական), դատավորներից և այլ մասնագետներից:
Դասընթացի մասնակցության արժեքն է 72.000 (յոթանասուներկու հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։
Ուսանողների նկատմամբ կիրառվում են հետևյալ զեղչերը`
1) փաստաբանի երեխայի (ուսանողի) նկատմամբ կիրառվում է 15 տոկոս զեղչ.
2) ՀՀ փաստաբանների պալատի կամ ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակցի երեխայի (ուսանողի) նկատմամբ կիրառվում է 15 տոկոս զեղչ.
3) գերազանց (այդ թվում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով) սովորող ուսանողի նկատմամբ կիրառվում է 15 տոկոս զեղչ.
4) ՀՀ փաստաբանական ակադեմիայի հաստատած այլ ծրագրի մասնակցության հավաստագիր ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ.
5) Արցախի Հանրապետությունից տեղահանված ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ.
6) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից).
7) ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն) ունեցող ուսանողի նկատմամբ կիրառվում է 20 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից).
8) երկկողմանի ծնողազուրկ ուսանողի նկատմամբ կիրառվում է 100 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից).
9) զոհված ազատամարտիկի երեխայի (ուսանողի) նկատմամբ կիրառվում է 100 տոկոս զեղչ (յուրաքանչյուր խմբի համար ոչ ավել 2 անձից):
Դասընթացի մասնակցության վճարը կարող եք փոխանցել ՀՀ փաստաբանական ակադեմիայի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության 2050022590131001 հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով՝ մասնակից ուսանողի անունը, ազգանունը և հեռախոսահամարը։
Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2026թ. Սեպտեմբերի 21-ը (ներառյալ) [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, կամ զանգահարել 010 606 608 (ներքին համարը՝ 105) կամ 099 982 907 հեռախոսահամարներով։
Գրանցվելու և մասնակցության վճարը կատարելու համար կարող եք օգտագործել կայքում համապատասխան ծրագրում նշված «Գրանցվել» կոճակը:
Դասընթացի ընդհանուր ծրագիրը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/07b744f4-c746-47d1-bced-b3e8985ae0b2:
Դասացուցակը կտրամադրվի արդեն գրանցված ուսանողներին։
Ծրագրի ավարտին Ձեզ կտրամադրվեն մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։