

Դասախոսական կազմ
Կարող եք գրանցվել մինչև 26.10.2026 10:59։
ՀՀ փաստաբանական ակադեմիան մեկնարկում է ուսանողների և իրավաբանների համար նախատեսված «ՈՒՂԻ ԴԵՊԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ծրագիրը: Ծրագրին միացած անձինք պատրաստվելու են ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդունելության քննություններին՝ ներառյալ հնարավորություն է ընձեռվելու հանձնել փորձնական թեստեր, այդ թվում՝ օգտվել «Առցանց շտեմարան» հարթակից, ինչպես նաև նախապատրաստվել ընդունելության գրավոր և բանավոր քննություններին դասախոսությունների կազմակերպման միջոցով։
Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 10 շաբաթ է:
Ծրագիրն իրականացվելու է քրեաիրավական և քաղաքացիաիրավական ուղղվածության առանձին խմբերով և կազմակերպվելու են նաև համատեղ ընդհանուր դասընթացներ:
Ծրագիրն անցկացվելու է 2026թ. նոյեմբերի 2-ից մինչև 2027թ․ հունվարի 14-ը (ներառյալ): Դասընթացն անկացվելու է ժամը 18:30-ից 21.20-ը:
Վայրը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիա (ք․Երևան, Զաքյան 7-3):
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, որը կարող է վճարվել նաև երկու փուլով։ Ծրագրի մասնակցության համար գործելու են 9 խումբ զեղչեր, որոնց կարող եք ծանոթանալ ծրագրում:
Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև 2026թ. հոկտեմբերի 26-ը ներառյալ, հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
- [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, կամ
- զանգահարել 010606608 (ներքին համարը՝ 105) կամ 099982907 հեռախոսահամարներով, կամ
- հղմամբ ընտրել քրեաիրավական կամ քաղաքացիաիրավական ուղղվածության «Ուղի դեպի փաստաբանություն» ծրագիրը և ընտրել «Գրանցվել» կոճակը: Գրանցվելու դեպքում վճարը կատարվում է այդ պահին.
- նույն հղմամբ ընտրել քրեաիրավական կամ քաղաքացիաիրավական ուղղվածության «Ուղի դեպի փաստաբանություն» ծրագիրը և ընտրել «Ամրագրել» կոճակը: Ամրագրվելու դեպքում, ըստ հրավերի, լրացուցիչ պետք է այցելել ՀՀ փաստաբանական ակադեմիա: