«ԲԱԶԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ» ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դասախոսական կազմ

06.04.2026 - 09.04.2026
16:00 - 17:30
13.04.2026 - 16.04.2026
16:00 - 17:30
Ծրագիր

Կարող եք գրանցվել մինչև 01.04.2026 13:01։

Ամրագրել

«ԲԱԶԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ» ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի ուսանողնե՛ր,

ՀՀ փաստաբանական ակադեմիան մեկնարկել է բացառապես ուսանողների համար նախատեսված առաջին մակարդակի «Բազային դասընթաց» ծրագիրը, որի շրջանակներում Դուք պատկերացում կկազմեք փաստաբանության կազմակերպման և փաստաբանական գործունեության կազմակերպման ընդհանուր հիմունքների մասին, ինչպես նաև կունենաք բավարար գիտելիքներ մասնագիտացման ուղղության ընտրության հարցում կողմնորոշվելու համար: 

Առարկայական ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 2 շաբաթ, որը ներառում է 10 դասընթաց (գործնական միջոցառում).

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 80 րոպե (չհաշված ընդմիջումը).

Գործնական միջոցառման տևողությունը՝ առնվազն 60 րոպե:

Վայրը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիա (քԵրևան, Զաքյան 7-3) :

Դասընթացի մասնակցության արժեքն է 54.000 (հիսունչորս հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Դասընթացի մասնակցության վճարը կարող եք փոխանցել ՀՀ փաստաբանական ակադեմիայի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության 2050022590131001 հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով՝ մասնակից ուսանողի անուն ազգանունը և հեռախոսահամարը։

Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, կամ զանգահարել 010606608, 099982907 հեռախոսահամարներով։

Դասընթացի ծրագիրը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/c0fe3406-8234-461c-8de2-18dd90f25b62

Դասացուցակը կտրամադրվի արդեն գրանցված ուսանողներին։

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ