

Դասախոսական կազմ
Կարող եք գրանցվել մինչև 20.05.2026 15:58։
ՀՀ փաստաբանական ակադեմիան մեկնարկում է ուսանողների և իրավաբանների համար նախատեսված երրորդ մակարդակի «ՈՒՂԻ ԴԵՊԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ծրագիրը, որին մասնակցողները պատրաստվելու են ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդունելության քննություններին՝ ներառյալ հնարավորություն է ընձեռվելու հանձնել փորձնական թեստեր, ինչպես նաև նախապատրաստվել ընդունելության բանավոր քննությանը դասախոսությունների կազմակերպման միջոցով։
Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 8 շաբաթ է, որը ներառում է 32 միջոցառում, այդ թվում՝ 24 դասընթաց և 8 փորձնական թեստ:
Ծրագիրն իրականացվելու է քրեաիրավական և քաղաքացիաիրավական ուղղվածության առանձին խմբերով:
Ծրագիրն անցկացվելու է 2026թ. մայիսի 25-ից մինչև հուլիսի 24-ը (ներառյալ): Դասընթացներն սկսվելու են ժամը 16:30-ից հետո:
Վայրը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիա (ք․Երևան, Զաքյան 7-3):
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Ուսանողների և իրավաբանների համար գործելու են 8 խումբ զեղչեր, որոնց կարող եք ծանոթանալ ծրագրում:
Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև 2026թ. մայիսի 20-ը ներառյալ, հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
- [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, կամ
- զանգահարել 010606608 (ներքին համարը՝ 105) կամ 099982907 հեռախոսահամարներով, կամ
- https://advocates.academy/hy/student-trainings հղմամբ ընտրել քրեաիրավական կամ քաղաքացիաիրավական ուղղվածության «Ուղի դեպի փաստաբանություն» ծրագիրը և ընտրել «Գրանցվել» կոճակը: Գրանցվելու դեպքում վճարը կատարվում է այդ պահին.
- նույն հղմամբ ընտրել քրեաիրավական կամ քաղաքացիաիրավական ուղղվածության «Ուղի դեպի փաստաբանություն» ծրագիրը և ընտրել «Ամրագրել» կոճակը: Ամրագրվելու դեպքում, ըստ հրավերի, լրացուցիչ պետք է այցելել ՀՀ փաստաբանական ակադեմիա: