ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ակադեմիայի ղեկավարը՝ ռեկտորը, որին ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
Ռեկտորի իրավասությանն են պատկանում ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:
ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի 05.10.2021 թվականի որոշմամբ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արա Զոհրաբյանը:
ՀՀ փաստաբանական ակադեմիայի 24.11.2022թ. գրանցված կանոնադրության համաձայն՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի հետ անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը համարվել է կնքված չորս տարի ժամկետով, որի ժամկետը սկսում է հաշվարկվել ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 05.10.2022թ. (ՀՕ ՀՕ-366-Ն) օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 2022 թվականի նոյեմբերի 6-ից։
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվը և վայրը
1978թ. ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կրթություն
1994-1999թթ. Երևանի Գլաձոր համալսարան իրավաբանական ֆակուլտետ դիպլոմավորված մասնագետ
Գիտական կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԺԲ.00.04, 2013թ., Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհուրդ
Թեման՝ «Ապացուցման միջոցների հիմնահարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում»
Աշխատանքային և մասնագիտական գործունեություն
2021թ-ից ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
2020թ-ից Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետում քննական հանձնաժողովի անդամ
2016թ-2023թթ. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի անդամ
2013թ-2021թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
2013թ-2021թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ
2013թ-2021թթ.՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
2012թ-ից ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս
2012-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև 08.02.2012թ. համագործակցության հուշագրի շրջանակներում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի համակարգող
2010-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող
2009թ-ից` «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ (այսուհետ` Փաստաբանական գրասենյակ) ՍՊԸ, նախագահ
2009թ-ից` Երևանի Գլաձոր համալսարան, դասախոս
2007- 2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ
2007-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ
2006-2010թթ.` «Լոնդոն- Երևան Կօ» ապահովագրական ՍՊԸ, խորհրդի անդամ
2005-2011թթ.` Երևանի «Մանց» համալսարան, դասախոս
2002-2009թթ.` Փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
2001թ-ից՝ փաստաբանական գործունեության արտոնագիր
2000-2002թթ.` Փաստաբանական գրասենյակի իրավաբան
1999-2000թթ.` «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ, իրավաբան
Մասնագիտական կոչումներ
2015թ. Փարիզի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում
2015թ. Մոնպելիեյի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում
Ընտանեկան դրություն
Ամուսնացած է: Ունի չորս երեխա: Երեք որդի և մեկ դուստր
Ծառայել է Հայոց բանակում:
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը`
- ղեկավարում է ուսման և փաստաբանների մասնագիտական վերապատրաստման գործընթացը.
- հաստատում է ունկնդիրների ուսուցման կազմակերպման ընթացակարգը.
- հաստատում է փաստաբանների վերապատրաստման կարգը.
- սահմանում է դասախոսների (վերապատրաստողների) վճարների չափերը.
- հաստատում է ուսումնական պլանների ժամանակացույցերը.
- հաստատում է առարկայական ծրագրերը.
- հաստատում է փորձաշրջանի ծրագրերը.
- հաստատում է վերապատրաստման ծրագրերը.
- ձևավորում է ընդունելության, բողոքարկման, վերահանձնման և փորձաշրջանի, ինչպես նաև այլ հանձնաժողովներ, սահմանում է այդ հանձնաժողովների գործունեության կարգերը.
- ունկնդիրների բողոքների հիման վրա վերանայում է վերահանձնման հանձնաժողովի գնահատումները, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի և փորձաշրջանի հանձնաժողովի որոշումները.
- Խորհրդի հաստատմանն է ներկայացնում ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսումնական պլանները.
- ունկնդրին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.
- ունկնդիրների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ.
- ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանական ակադեմիայի գույքը, այդ թվում՝ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ՀՀ փաստաբանական ակադեմիայի անունից.
- բանկերում բացում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
- ներկայացնում է ՀՀ փաստաբանական ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
- ՀՀ փաստաբանական ակադեմիայի անունից գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.
- Խորհրդի հաստատմանն է ներկայացնում ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնակարգը և հաստիքացուցակը.
- հաստատում է տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգը.
- հաստատում է տեխնիկայի օգտագործման, հակահրդեհային անվտանգության, ինչպես նաև սանիտարական մաքրության հետ կապված կանոնները.
- հաստատում է ժամկետանց փաստաթղթերի ոչնչացման կարգը.
- հաստատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի շրջանավարտների միության կանոնակարգը, ինչպես նաև նշանակում է միության նախագահին.
- իր իրավասության սահմաններում արձակում (ընդունում) է հրամաններ, հրահանգներ, որոշումներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
- սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակիցներին.
- սահմանում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների (դեպարտամենտերի) գործառույթները.
- սահմանում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.
- աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
- ընդունում է Խորհրդի իրավասությանը չվերապահված ՀՀ փաստաբանական ակադեմիայի բնականոն գործունեությունն ապահովող ներքին իրավական ակտեր.
- խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Խորհրդի նիստերին, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է խորհրդի նիստ հրավիրելու պահանջ.
- կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը.
- իրականացնում է «Փաստաբանության մասին» օրենքով և ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ (այդ թվում՝ հավելվածներով) նախատեսված այլ լիազորություններ: